ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ FABRIKA
0 0
Գլխավոր էջ Հաճախ տրվող հարցեր
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ կառաքվի պատվերը
Առաքումն իրականացվում է պատվերը հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրերի ընթացքում: ՀՀ մարզեր պատվերը հասնում է 5-7 օրվա ընթացքում, Երևանում 4-5։
Պատվերը թերի է առաքվել, ինչու՞
Ժամանակ առ ժամանակ միևնույն պատվերում ներառված ապրանքներն ուղարկվում են առանձին: Խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:
Ինչպե՞ս ճիշտ չափս ընտրել
Չափսի ուղեցույցը կգտնեք ցանկացած ապրանքի էջում, ապրանքի նկարագրության հատվածում։
Իմ հարցերն այստեղ չեմ գտնում, ինչպե՞ս կապվեմ հաճախորդների սպասարկման գրասենյակի հետ
Զանգահարեք կամ գրեք մեզ: Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնը կարձագանքի Ձեր ցանկացած հարցին:
Ապրանքը վնասված էր, ի՞նչ անեմ
Խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման գրասենյակի հետ:
Ե՞րբ է գանձվում պատվերի գումարը
Պատվերի գումարը կգանձվի պատվերի հաստատվելուն պես: Խնդրում ենք հաշվի առնել, որ կրեդիտ քարտի հաստատվելուց հետո, կախված Ձեր բանկից, բանկային հաշիվը կարող է սառեցվել մինչև 30 օր ժամկետով: Խնդրում ենք ստուգել քարտը սպասարկող բանկի քաղաքականությունը: Եթե վճարումն իրականացվում է դեբետային քարտով, հարկավոր է ստուգել, կան արդյոք բանկի կողմից տրված գումարային սահմանափակումներ օրական օգտագործման համար: Անհրաժեշտության դեպքում մենք կկապվենք Ձեզ հետ էլ. փոստի կամ հեռախոսահամարի միջոցով:
Քարտս մերժվել է, ի՞նչ անեմ
Վճարման վերաբերյալ խնդիր լինելու դեպքում, Դուք անմիջապես կստանաք մերժման հաղորդագրություն: Այդ պարագայում Ձեզ հնարավորություն կընձեռնվի նոր պատվեր ձևակերպել և վճարում կատարել:
Որո՞նք են ընդունվող վճարային համակարգերը
Մենք ընդունում ենք հետևյալ վճարային համակարգերը՝ Visa Master ArCa
Ես չեմ կարողանում մուտք գործել իմ անձնական էջ, ի՞նչ անեմ
Կայքից գնումներ կատարելու համար կայքում գրանցվելը պարտադիր չէ: Կայքի օգնությամբ պատվերնեը ստուգելու համար անհրաժեշտ է գրանցվել և ունենալ անձնական էջ: Եթե Դուք ստանում եք նամակ, որում ասվում է, որ Ձեր Էլեկտրոնային հասցեն կամ գաղտնաբառը վավեր չեն, խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը՝ Ստուգել, արդյոք Դուք օգտագործում եք նույն էլեկտրոնային հասցեն, որն օգտագործել եք գրանցվելիս: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, ապա սեղմեք «Forgot my password» հղման վրա: Հարկավոր է մուտքագրել էլեկտորնային փոստի հասցեն, այնուհետև մենք Ձեզ կուղարկենք հղում-նամակ, որը Ձեզ հնարավորություն կտա ստեղծելու նոր գաղտնաբառ: Փորձեք ջնջել Ձեր բրաուզերի քուքիները (cookies), սա կարող է հնարավորություն տալ նորից մուտք գործելու Ձեր անձնական էջ: Եթե կատարել եք այս բոլոր քայլերը, սակայն այնուամենայնիվ չեք կարողանում մուտք գործել անձնական էջ, խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:
Ինչու՞ եմ ես նորություններ ստանում Fabrika-ից
Մեր էջում և նորություններին գրանցվելուց հետո, Դուք կսկսեք նամակներ ստանալ մեզնից: Դրանք իրենց մեջ կներառեն Fabrika-ին վերաբերող նորություններ, պատվերն ու վերադարձը հաստատող նամակներ, առաքման, գաղտնաբառի վերաբերյալ նամակներ և հաճախորդների սպասարկման կենրոնի պատասխաններ: